Չինաստանի Գուանդուն նահանգում
պատրաստվում են ստեղծել աշխարհի ամենամեծ քաղաքը` 42 մլն բնակչությամբ: Այն շուրջ
26 անգամ անգամ ավելի մեծ կլինի, քան Լոնդոնն ու իր արվարձանները և կստեղծվի 9 քաղաքների
միացման շնորհիվ: Ինչպես գրում է Daily Telegraph-ը, այդ քաղաքին բաժին կընկնի Չինաստանի
ՀՆԱ-ի շուրջ 10 տոկոսը: Քաղաքների միացման գործընթացը կտևի շուրջ 6 տարի: Այնտեղ կկառուցի
նաև արագընթաց երկաթգիծ, որպեսզի հնարավոր լինի քաղաքի մի ծայրից մյուսը հասնել 1 ժամվա
ընթացքում:
Աշխարհի ամենափոքր
քաղաքը
Աշխարհի ամենափոքր
քաղաքը Խորվաթիայի Խում քաղաքն է:

Աշխարհի ամենափաքր
տունը

Աշխարհի ամենամեծ ծառը
Աշխարհի ամենամեծ ծառը`
Գեներալ Շերմանի ծառն է (General Sherman), որը գտնվում է ԱՄՆ-ի Սեկվոյա ազգային
պարկում, Սիերա Նեվադա սարերում (Sierra Nevada, California):
Հսկայական ծառի
բարձրությունը կազմում է 83 մետր, բնի պտույտի երկարությունը կազմում է 24 մետր,
իսկ պսակի պտույտի երկարությունը 33 մետր:Ամեն տարի այնտեղ են
գնում հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի տեսնեն այդ ծառը: Այս բույսը
իր անունն է կրում ի պատիվ քաղաքացիական պատերազմի հերոս գեներալ Ուիլյամ Շերմանի
(William Sherman):
Երկար ժամանակ
համարվում էր, որ ծառը երեք հազար տարեկան է, բայց վերջին ուսումնասիրությունները
ցույց տվեցին նրա ճշգրիտ տարիքը` ուղիղ երկու հազար տարի է:
Սնկերի մասին
Լոլիկի մասին
Լոլիկը, որը համարվում է և՛ միրգ, և՛ բանջարեղեն, աշխարհի բոլոր խոհանոցների անբաժանելի մասն է կազմում: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: Լոլիկը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ունի պաշտպանական մեխանիզմ սրտանոթային հիվանդությունների դեմ:
Հակաօքսիդանտների մեծ աղբյուր
Լոլիկը պարունակում է լիկոպին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալները: Հետազոտությունները պարզել են, որ լիկոպինը պայքարում է շագանակագեղձի, ուղիղ աղիի, ստամոքսի, արգանդի վզիկի, կոկորդի, կերակրափողի քաղցկեղի դեմ: Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների՝ այս հակաօքսիդանտը պաշտպանում է նաև կրծքի և բերանի քաղցկեղից:
Վիտամինների և հանքանյութերի աղբյուր
Մեկ լոլիկը պարունակում է 40% վիտամին C, որը բնական հակաօքսիդանտ է և պայքարում է քաղցկեղածին ազատ ռադիկալների դեմ: Լոլիկը պարունակում է նաև վիտամին A, կալիում և երկաթ: Կալիումը շատ կարևոր հանքանյութ է, որն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը, իսկ երկաթը կարևոր է արյան նորմալ շրջանառության համար: Լոլիկի մեջ առկա վիտամին K-ն արյունահոսությունների ժամանակ նպաստում է արյան արագ մակարդվելուն:
Բարելավում է տեսողությունը
Առողջ աչքերի համար շատ կարևոր է օրգանիզմում վիտամին A-ի առկայությունը: Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը բարելավում է տեսողությունը, կանխում է հավկուրությունը և մակուլադեգեներացիան:
Աղիների առողջություն
Լոլիկն ապահովում է մարսողական համակարգի առողջությունը` կանխելով փորկապությունը և աղիների թուլությունը: Այն նաև հեռու է պահում դեղնախտից և հեռացնում է տոքսինները մեր օրգանիզմից:

Տագդեղի մասին
Մշակության մեջ հայտնի է 4 տեսակ՝ պերուական, կոլումբիական, թավոտ, մեքսիկական կամ պատիճավոր: Վերջինս առավել տարածված է. այս տեսակին են պատկանում տաքդեղի բոլոր՝ ինչպես կծու, այնպես էլ բանջարային խոշորապտուղ քաղցր սորտերը:
ՀՀ-ում մշակվում է 1 տեսակ՝ պատիճավոր տաքդեղը կամ դարապղպեղը՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում:
Ցողունը (բարձրությունը՝ 25–85 սմ) կանգուն է (երբեմն՝ կիսականգուն): Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև՝ մուգ կանաչից մինչև բաց կանաչ: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը 2–3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման շրջանում՝ կանաչ, լրիվ հասունացման շրջանում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության: Սերմերը տափակ են, բաց դեղնավուն: Կան կծու, քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր:
Տաքդեղը պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, C, B1, B2, P վիտամիններ, կարոտին (A - նախավիտամին): Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ:
Օգտագործվում է թարմ, եփած, խորոված, թթու դրած, պահածոների արտադրության մեջ և այլն: Տաքդեղը խոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահանջկոտ: ՀՀ-ում շրջանացված են՝ Բուլղարական 70, Փղի կնճիթ, Կայենսկի, Մոլդավիայի նվեր, Անի, Նուշ, Հայկական կլոր, Նորք և այլ սորտեր:
Վարունգի մասին
Բակտերյաներ
Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ:
Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասսիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ:
Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաները (օրնակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի միջավայրի թթվածնաշատ տեղեր:
Քիմիական կազմությամբ բակտերիաները նման են օրգանիզմի մյուս բջիջներին: Նրանց բջիջը պարունակում է ջուր (70–85 %), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպանյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլն:
Комментариев нет:
Отправить комментарий