Տրամաբանական խնդիրներ
Պատասխաններ
1.
Պատասխաններ
1.
Լինում է, չի լինում մի թագավոր և մի իմաստուն են լինում: Թագավորը ցանկանում է իմաստունին վտարել պալատից: Այդ նպատակով նա իմաստունին տանում է մի այնպիսի գետի մոտ, որի ափին միայն կապույտ ու կանաչ քարեր ենլինում: Նա վերցնում է մի պարկ և իմաստունին ասում, որ պարկի մեջ կգցի մեկ կապույտ և մեկ կանաչ քար, եթե նա հանի կապույտը, ապա կշարունակի մնալ պալատոմ, եթե՝ ոչ, ապա նրան կգլխատեն:
Սակայն թագավորը դիմում է խարդախության և երկու կանաչ քար է դնում պարկում:

Ասացեք, խնդրեմ, ի՞նչ պետք է անի իմաստունը, որպեսզի մնա պալատում:
2.
Հանդիպում են երկու իմաստուն:Մեկը հարցնում է մյուսին.
-Քանի՞ երեխա ունես:
-Երեք:
-Քանի՞ տարեկան են:
-Իմ երեխաների տարիքների արտադրյալը հավասար է երեսունվեցի,իսկ գումարը` դիմացիդ շենքի պատուհանների քանակին:
-Մի պայման էլ կարող ես ավելացնել:
- Իմ մեծը կապուտաչյա է:
Իմաստունն իսկույն կարողանում է իմանալ երեխաների տարիքը:
Այդ ինչպե՞ս է ստացվում:
3.Մի գործարար իր գրասեղանի վրա ունի 2 խորանարդիկ, որոնց նիստերին թվանշաններ են գրված: Նա ամեն օր խորանարդիկները դնում է այնպես, որ ստացված թիվը լինի այդ օրվա ամսաթիվը: Ի՞նչ թվանշաններ պետք է գրված լինեն խորանարդիկների նիստերին, որպեսզի դա հնարավոր լինի: Ընդ որում, դուք չեք կարող օրինակ՝ 7-րդ ամսաթիվը ներկայացնել մի խորանարդիկի միջոցով, պետք է ներկայացնեք 2 խորանարդիկի միջոցով` «07»:
1.Իմաստունը կհանի մի քար և առանց նայելու կնետի գետը: Պարկում կմնա մեկ կանաչ քար, իսկ դա նշանակում է,որ իմաստունը հանել է կապույտը: Հետևաբար, նա կմնա պալատում:
2. Քանի որ երեխաների տարիքների գումարը պետք է հավասար լինի շենքի պատուհանների քանակին, որը միշտ նույն թիվը պետք է լինի, իսկ 36 թիվը 3 արտադրյալների է բաժանվում միայն 3 ձևով.
1 9*4*1=36 (արտադրիչների գումարը հավասար է 14)
2. 9*2*2=36 (արտադրիչների գումարը հավասար է 13)
3. 6*6*1=36 (արտադրիչների գումարը հավասար է 13),
ուրեմն այս տարբերակներից կարող են ճիշտ լինել միայն վերջին երկուսը: Քանի որ երեխաների մեջ մեկը պետք է բոլորից մեծ լինի, ուրեմն այս երկու տարբերակներից ճիշտ կլինի 9տ., 2տ. և 2 տ. տարբերակը:
3.Ամսվա օրերը նշելու համար /01-31/ գործարարին պետք կլինեն հետևյալ թվանշանները. 0,1,2,3,4,5,6,7,8,9, բայց քանի որ ամսվա մեջ կան 11 և 22 ամսաթվերը, որոնք գրվում են կրկնվող թվանշաններով, ապա անհրաժեշտ կլինեն լրացուցիչ մեկ հատ 1 և մեկ հատ 2 թվանշաններ, ինչպես նաև մեկ հատ լրացուցիչ 0 թվանշան: Ընդամենը հարկավոր են 13 թվանշաններ: Իսկ երկու խորանարդիկները միասին ունեն 12 նիստ: 9 և 6 թվանշանները կգրվեն մեկ անգամ, և անհրաժեշտության դեպքում խորանարդիկը կշրջվի: Այսպիսով՝ առաջին խորանարդիկի վրա կգրենք ՝ 0,1,2,3,4,5 երկրորդ խորանարդիկի վրա կգրենք՝ 0,1,2,6/9/,7,8

Պատասխանները Ընկեր Սյուզիի բլոգից:
Комментариев нет:
Отправить комментарий