вторник, 23 декабря 2014 г.

Ամանորյա Շնորհավորանքներ


2015 թվականին ցանկանում եմ քեզ'
12 ամիս ուրախություն,
33 շաբաթ երջանկություն,
365 օր առողջություն,
8760 ժամ հաղթանակ,
525600 րոպե քնքշություն,
Իսկ 31536000 վայկյան ՍԵՐ...
Շնորհավոր Նոր Տարի


Թող այս հին տարին տանի Ձեզանից
Բոլոր տխրություններն ու դժվարությունները,
Իսկ այս նոր տարին բերի միայն
Ուրախություն և երջանկություն Ձեր օջախներում...
Շնորհավոր նոր տարի:


Այս գալիք նոր տարում
Բոլորին թող ուղեկցի հաղթանակը,
Թող բոլոր խնդիրները մնան անցյալում,
Թող այս ամանորը,
Լինի ուրախ և հրաշքներով լի...
Շնորհավոր նոր տարի


Ցանկանում եմ քեզ սեր, քնքշություն,
Ցանկանում կյանքում բարի հեքիաթներ,
Թող, որ այս նոր տարին քեզ բերի
Հաջողություն և խաղաղություն:


Մաղթում եմ ողջ տարին
Ժպիտ և ծիծաղ,
Մաղթում հաղթանակ,
Մաղթում ջերմություն,
Թող այս նոր տարում
Գտնես քո սիրուն:


Թող բոլոր երազանքներդ դառնան իրական,
Թող բոլոր երազներդ դառնան գունավոր,
Թող այս ամանորը լինի սիրո և երջանկության տարի:

четверг, 18 декабря 2014 г.

Լուվրի թանգարան

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում հանդիսանում էրֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ (ֆր.՝ Palais des TuileriesՓարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին)[1] Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թ, Արևմտյան Եվրոպայից մինչևՊարսկաստանՀունաստանԵգիպտոսՄերձավոր Արևելք և Միջագետք։ Լուվրում ներկացաված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան ՎեներանԼեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզան (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագոծություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թ. Լուվր է այցելել շուրջ 8,5 մլն մարդ։[2] Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35հզ ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60,600 մետր² ընդհանուր մակերեսով դահլիճներում։

вторник, 16 декабря 2014 г.

Ինչպե՞ս է պետք զարդարել 2015-ի տոնածառը


Գալիք՝ 2015 թվականն, ըստ չինական հորոսկոպի, Այծի տարի է։ Տարվա գլխավոր գույներն են կապույտը եւ կանաչը։ Շատ դիզայներներ խորհուրդ են տալիս հենց այս գույներն ընտրել տոնածառն ու բնակարանը զարդարելու համար։
Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է սահմանափակվել միայն այս գույներով։ Տարվա խորհրդանիշ կենդանու՝ Այծի պատկերներով տարբեր գույների զարդերն ու խաղալիքները նույնպես խրախուսվում են։
Այծը սիրում է մրգեր ու բանջարեղեն, ուստի բնական չորացրած կամ արհեստական մրգերով նույնպես կարող եք զարդարել ձեր տոնածառը։
Խոշոր ծաղիկները շարունակում են իրենց հաղթարշավը նորաձեւության մեջ եւ չէին կարող չանդրադառնալ նաեւ Ամանորին։ Ձեր տոնածառը կարող եք զարդարելնման ծաղիկներով։
Կրեատիվ մոտեցումը նույնպես խրախուսվում է։

Ինչպես դիմավորել Ամանորը 2015թ.






112-263x300Ինչպես դիմավորել 2015թ կանաչ փայտե Այծի տարին,որպեսզի այն բերի երջանկություն և հաջողություն:Որպեսզի ամանօրյան տոներն անցնեն ուրախ և հիշողության մեջ մնան միայն հաճելի տպավորությունները,հարկավոր է տոնին պատրաստվել նախօրոք:Գլխավորը բավարար ուշադրություն հատկացնել տարվա խորհրդանշանին:Չէ՞ որ,եթե նա գոհ մնա ձեզ երջանկություն և հաջողություն կբերի թ-ին:Ըստ արևելյան օրացույցի 2015ը համարվում է Փայտե Այծի կամ Կապույտ Ոչխարի տարի:Ուրեմն ինչպե՞ս դիմավորել տարին,որպեսզի գոհացնենք Այծին:
Ո՞րտեղ դիմավորել Այծի տարին
Առաջին հարցն է երևի ,որ տանջում է բոլորին:Չէ՞ որ հենց տեղի ընտրությունից է կախված տոնի մնացած առանձնահատկությունները:Այստեղ պետք է մի փոքր հիասթափեցնենք նրանց,ովքեր հստակ պատասխանի են սպասում,այդպիսի չկա:Եվ դա կապված է հենց տարվա տիրուհու հետ:Մի կողմից Այծը տնային հանգիստ կենդանի է,որը շատ զգույշ է և չի սիրում կտրուկ փոփոխություններ:Այնպես որ բնական կլինի Նոր տարին դիվավորել տանը հարազատների և մտերիմների ընկերակցությամբ:
Ո՞րտեղ անցկացնել Նոր տարին
Մյուս կողմից էլ Այծը սիրում է զբոսանքներ:Այնպես,որ կարելի է համարձակորեն հյուր գնալ,կամ գիշերային ակումբ,կամ նույնիս հանգստավայր կամ գյուղ գնալ՝Այծը դժգոհ չի լինի:Բայց հիշեք,պետք է տոնել խաղաղ և միայն ցամաքի վրա՝այծը տանել չի կարողանում օդն ու ջուրը:Եվ մի բան էլ,աշխատեք խուսափել շատ աղմկոտ և էքստրեմալ վայրերից՝իր բնույթից ելնելով Այծը չի սիրում վտանգն ու ռիսկը,այնպես որ չարժե նրան վախեցնել,որպեսզի հաջողությունը չփախչի:
2015 Նոր տարվան նախապատրաստումը
Նախապատրաստում ենք տունը տոնին:Նոր տարվան նախապատրաստումը սկսում ենք տան զարդարումով:Հիմնական գույներն են կապույտը և կանաչը,բայց չարժե շատ տարվել դրանով:Չափազանց շատ այդ գույները նույնպես լավ չեն:Դրանց լիությունը կարող է առաջ բերել դիսկոմֆորտ,իսկ Այծը սիրում է հարմարավետություն:Ուրեմն լավ կլինի հիմնական գույներին ավելացնել նուրբ բեժի և այլ մեղմ երանգներ:
Իսկ հետո արդեն ամեն ինչ կախված է ցանկությունից և հնարավորությունից:Կարելի է ամբողջությամբ փոխել սենյակի ինտերյերը,բայց կարելի է բավարարվել միայն կապույտ գույնի ինչ-որ տարրերի ավելացումով:Դա կարող են լինել դեկորատիվ անձեռոցիկներ,սկահակներ,բարձեր,վառ կապույտ փուչիկներ և այլն:Ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից:
Այս տարվա պարտադիր տարր է հանդիսանում զանգակը,որպեսզի հասկանաք ինչու ,բավական է հիշեք ցանկացած մանակական հեքիաթ,որտեղ պատկերված է այծիկ:զանգակը կախում են կամ դռնից,կամ տոնածառին:Նաև տնդունելի են տարբեր փայտե զարդարանքներ՝այծիկների կերպարներ,արձանիկներ:
Ինչպես միշտ ակտուալ են փաթիլներն ու փայլերը:Գերադասությունը պետք է տալ կապույտ,երկնագույն և կանաչ զարդարանքներին,որոնք անձնավորում են երկինք ու խոտերը:Խոտը սիրում են ինչպես այծերն ,այնպես էլ ոչխարը,բայց քանի որ ձմռանը դժվար է այն գտնել,պետք է բավարարվել արհեստականով:Կարելի է սենյակը զարդարել նաև սենյակային բույսերով,դա անպայման դուր կգա տարվա տիրուհուն:
Ի՞նչ հագնել 2015թ-ի Նոր տարուն
Հաջորդ հարցն է <<Ի՞նչ հագնել>>:Խիստ պահանջներ այտեղ չկան:Ինչ հագուստ էլ ,որ ընտրեք՝լինի դա երեկոյան զգեստ,թե սովորական տնային հագուստ,կարևորը ,որ դուք նրա մեջ ձեզ հանգիստ և հարմար զգաք:Գունային առումով նույնպես բազմազան է ,ճիշտ է, առաջին հերթին կանաչ և կապույտ երանգներն են,բայց կարելի է նաև նրա իսկական գույները՝սպիտակը և սևը: Այս Նոր տարուն մոռացեք մորթիների և ցանցերի մասին,եթե րեք ցանկանում զայրացնել տարվա տիրուհուն:Եվ հագուստների հիմնական նյութը պետք է լինի բնական:
2015թ-ին սեղան ենք պատրաստում
Յուրաքանչյուր տանտիրուհու համար հարց է .<<Ի՞նչ դնել սեղանին>>:Ճաշատեսակների առումով այս տարի սահմանափակումներ չկան,բայց ահա կանաչեղենի բազմազանությունը պարտադիր է ,ինչպես նաև աղցանները բանջարեղեններից:
Ինչպե՞ս տոնել Նոր տարին
Այծիկը չի սիրում ձանձրույթ,այնպես որ տոնը անցկացրեք ուրախ և օրիգինալ ձևով:Ավելի շատ ծիծաղ և ուրախություն:Բանաստեղծություններ,երգեր,պարեր,հրավառություններ՝ահա այս ամենը էքստրավագանտ և նրբաճաշակ Այծի համար:Կարող եք նախօրոք սցենար կազմել,որպեսզի հետաքրքիր անցնի Նոր տարին:

понедельник, 15 декабря 2014 г.

Ի՞նչ նվիրել ծնողներին Ամանորին


Ի՞նչ նվիրել ծնողներին Ամանորին
Ամանորին ցանկություն ես ունենում ուրախություն պարգեւել ամենահարազատ մարդկանց` ծնողներիդ: Իսկ ինչ կարելի է նվիրել նրանց, որպեսզի նրանք անկեղծ ուրախանան:
Նվեր մայրիկին
Իհարկե առաջին հերթին պետք է հաշվի առնել ձեր մայրիկի նախասիրությունները: Եթե մայրիկը սիրում է պատրաստել, նրան խոհարարական պարագան շատ կուրախացնի: Մայրիկը, որ միշտ անհանգստանում է տան արտաքինի համար, շատ կուրախանա, եթե նրան տան արտաքին հարդարանքի պարագա նվիրեք:
Մայրիկը շատ կուրախանա նաեւ, եթե նրան ձեր ձեռքերով պատրաստած որեւէ բան նվիրեք, օրինակ` զարդ:
Ինչ էլ որ նվիրեք ձեր մայրիկին, դա արեք մեծ ջերմությամբ: Մայրիկներն ամենից շատ գնահատում են իրենց երեխաների սերն ու ջերմությունը:
Նվեր հայրիկին
Տղամարդիկ առավել նախընտրում են պրակտիկ նվերները: Դրա համար, եթե ձեր հայրը, օրինակ, սիրում է ձկնորսություն կամ որս, շատ հեշտ կլինի ձեզ համար նրան նվեր ընտրելը: Հայրիկները շատ կուրախանան նաեւ, եթե նրանց նվիրեք, օրինակ, օծանելիք, ծխամորճ:
Իսկ տղամարդկանց մեծամասնությունը անտարբեր չի կարողանում մնալ լավ խմիչքի նկատմամբ, այնպես որ լավ խմիչքն էլ ամանորյա հիանալի նվեր կարող է լինել ձեր հայրիկի համար:

четверг, 4 декабря 2014 г.

Ամանորը տարբեր երկրներում


Չինաստան

Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։
Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։
Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։
Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։

Եգիպտոս

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։

Իրան

Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստիրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ մահմեդական խողովուրդների կողմից։

Ռուսասատան

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։

Հայաստան

Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էրՆավասարդ։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։

Հունաստան

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։

Բուլղարիա

Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը։ Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար։ Ոչ ոք չի ասում թե ում է համբուրել։ Այդ ամանորյա համբույրները պահպանվում է ամանորյա մթության կողմից։

Ճապոնիա

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։

Վիետնամ, Կամպուչիա, Կորեա, Մոնղոլիա

Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը։ Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»։ Ի դեպ, Արևելքում տարածված են նաև ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ և այլն, այլև երազանքներ, հույսեր և երջանկություն։ Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է։ Կարելի է ձեռք բերել նաև «համայումի»՝ բութ ծայրով և սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին։ Կարելի է ձեռք բերել նաև «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր։ Այդ իրը խորհրդանշում է բարիք և հաջողություն։

Իսպանիա

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։

Կոլումբիա

Նոր տարվա նախորեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով։ Իսկ ահա Ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում։

Շոտլանդիա

Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ։

Անգլիա

Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։

Էկվադոր

Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ։ Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը։ Եթե ցանկանում է հարստանալ, ամանորյա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ։

Իտալիա

Ամանորյա գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։

Դանիա

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։ Դա ևս վատ չէ։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր)։ Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում։ Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը։ Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով։

Գերմանիա

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։

Հնդկաստան

Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին։ Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»։ Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ։

Շվեդիա

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։

Ֆրանսիա

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։ Հունգարիա – Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել։ Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը։

Բանաստեղծություններ Նոր տարվա և Ամանորվա մասին


Թե ձմռանը,թե ամռանը
Նա ունի կանաչ ճյուղեր,
Հրաշքի է նման տանը`
Տոն է իր հետ նա բերել:
Ճյուղերից կախ արջ ու ոզնի,
Արևներ ու աստղիկներ,
Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,
Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր:
Տոնի ծառ է նա իսկական,
Տարեմուտ է ,Նոր Տարի,
Հեքիաթի է նման այնքան
Խնդությունը   շուրջպարի:

***
Ամանոր է,Ամանոր,
Ուրախ ասում են-խոսում,
Նոր Տարվա այս տոնին նոր
Ողջ աշխարհն է սպասում:
Հոսում է խինդը վարար,
Զանգակի պես ղողանջում,
Ձեռքի նման փրկարար`
Բարևում է ու կանչում:
Ծիածանի գույներով
Վառվող լույսեր են փնջվում,
Արթնանում է քնից խոր
Ձմեռպապիկն ու հրճվում:
Ձյունանուշի հետ ուրախ
Տոնածառի են գալիս,
Տոնի առթիվ պար ու խաղ,
Ծափ-ծիծաղ են շաղ տալիս:
ՁՄԵՌ  ՊԱՊ
Պապիկ է,բայց մանկան նման
Թռչկոտում է և երգում,
Սպասված հյուր է նա այնքան,
Բայց տարին մեկ են տեսնում:
Չի վախենում ցրտից,քամուց,
Ճամփեքից նեղ ու դժվար,
Ձմեռպապ է ինքը մանկուց,
Երազանքն ունի երկար:
Տարեմուտի տոնի առթիվ
Նվերներ է բաժանում,
Ու մանկացած պապին այս ժիր
Աշխարհը չի մոռանում:

***
Ձմեռ պապ, տես, չուշանաս,
Նոր տարին է մոտենում,
Քնով չանցնես, մոռանաս,
Թե ես որտեղ եմ մնում:
Երկար եմ քեզ սպասել,
Մի տարի չես երևում,
Անհամբեր եմ ես դարձել,
Որքան տոնն է մոտենում:
Ես արդեն գրագետ եմ,
Նամակ կարող եմ գրել,
Պապիկ,քեզ որտեղ գտնեմ,
Ասեմ ինչ բերես  նվեր:
Բարձիս տակ եմ ես դրել
Նամակը իմ քեզ գրած,
Գիտեմ, քնած կլինեմ,
Երբ  գիշերով մոտս գաս:

***
Ամանորի գիշերը
Հրաշք կատարվեց,
Իմ երազի սպիտակ ձին
Մոտս հայտնվեց:
Լուսե աստղ ճակատին,
Աչքերում` արև,
Ճերմակ բաշը իմ գրկին
Սլացավ վերև:
Շրջեցինք մենք երկուսով 
Երկնքում ուրախ,
Արթնացա քնից խաղաղ
Վաղորդյան լույսով:
Ճերմակ ձիս հոգնած ճամփից
Ննջում էր տանը,
Որ չգնա առանց ինձ,
Կապեմ պարանը:

***
Ճերմակ թամբ ունի բակի
Կարուսելի կապույտ ձին,
Ճերմակ մուշտակը  հագի
Ամպը նետել է գետնին:
Ճերմակ ու լուռ է բակը,
Մանկան ոչ մի ճիչ ու ձայն,
Ձյունառատ գլխի ամպը
Փաթիլվում է դեռ անձայն:
Ձյունը հասել է ծնկին,
Ճամփան փակ է ձիուկի,
Ամպագույն է կապույտ  ձին,
Կորել է առանց հետքի:

ՆՈՐ ՏԱՐԻ
Նոր տարի,նոր տարի
Ձմեռ պապի հետ արի,
Ձյուն լինի, թե` գիժ քամի,
Թող քո ճամփեն զարդարի:
Բեր ինձ նվեր փիղ- շնիկ,
Քաղցրավենիք ու մրգեր,
Կոշկավոր կատու-մկնիկ,
Հեքիաթի գույնով գրքեր:
Արի երգով ու պարով,
Մնա մեր տանիքի  տակ,
Ասեմ քեզ շնորհավոր`
Ձի ունես ու  նոր սահնակ:

ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՄԱՆՈՐԸ
Արի ուրախ դիմավորենք
Ամանորի տոնը բարի,
Ուրախություն, սեր նվիրենք,
Խինդն աշխարհի որ վարարի:
Մենք մեզ սիրենք` բարի հուշով
Ճանապարհենք հին Նոր տարին,
Ու տոների անթիվ հույսով
Դիմավորենք տոնն ու տարին:
Դիմավորենք Ամանորը
Ամենանոր խինդ ու սիրով,
Իմն է, քոնն է այս Մեծ տոնը,
Մեզանով լի գինով` գինով…

ՁՆԵՄԱՐԴ Է ԱՆՈՒՆԸ
Ձյունե երկու կլոր գունդ,
Մեկը մեկից փոքր ու մեծ,
Մեկ մեկու կպած անփույթ,
Ինչպես ութի երկու կես:
Ածուխե փայլ աչքերին ,
Քիթը  գազար  ծիրանի,
Կարմիր կոճակ բերանին,
Կուլ կտա, թե` կհանի:
Ծուռտիկ-մուռտիկ երկու ճյուղ
Մարմնին թև են տալիս,
Կանթը պոկված մի ծակ դույլ
Գլխարկի տեղ է գալիս:
Ձնեմարդ է անունը,
Անականջ է իմ  կանչին,
Բակն է մեր նրա տունը,
Խաղընկերն եմ   առաջին:

ՀԵՅ, ՁՆԵՄԱՐԴ
Սպասումը շուտ է գարնան տաք արևի,
Երբ  ձնել է սարը,անտառն ու մեր բակը,
Երբ ձնե տոպրակ է  շալակին  ամպերի,
Երբ  քանդվել է ձյունե տոպրակի հին կապը:
Ու ձյունոտ է հիմա օդի մեջ երկինքը,
Պարող փաթիլներ են բակ իջնում խաղալու,
Մանկան ճիչով  է լի  իմ ու օրվա սիրտը,
Ձնագունդ ենք բակում  ուրախ գլորելու:
Գլորվելով պիտի ու ժամով մեծանա
Ձնեգունդն  ու երբ որ մնա դրսում մենակ,
Ինձ  նման   նա պիտի մթից չվախենա,
Ու չպիտի տխրի ՝թե չունենա  սահնակ:
Նրան դեմքով պիտի ամեն մեկն իմանա`
Եվ անունով կանչի ,-ասի , հեյ, Ձնեմարդ,
-Ասի տեղ չգնաս` տեսադաշտում  մնա,
Թե չէ մեկ էլ տեսար անհետ-անտես  կորար:
Ձնեմարդու մոտ դեռ  պիտի գնանք ու գանք,
Պարող փաթիլներ կան  ամպերի  ցուրտ  ներսում,
Հեյ, ինչքան շատ պիտի մենք ձնեմարդ խաղանք,
Ձմեռվա  ցուրտ  կեսին ինչքան տաք սպասում:

ԵՍ ՆԱՊԱՍՏԱԿԻ ՏԱՐՎԱ  ԾՆՈՒՆԴ ԵՄ
Նապաստակի էր այն անցնող տարին,
Ես նապաստակի տարվա ծնունդ եմ,
Գնում է` թողած ինձ ու քեզ բարին,
Նոր տարվա տոնն է արդեն մոտեցել:
Լույսերը վառ են նոր տոնածառի,
Խաղալիքների տոնահանդես է,
Ձմեռ պապիկը մեր շատ ցանկալի
Ամեն Նոր տարի ժիր մանկան պես է:
Պարում է ուրախ,նվերներ տալիս,
Բոլոր-բոլորի սիրելին է նա,
Հին տարին գնում ու Նորն է գալիս,
Թեկուզ և Վիշապ անուն ունենա:
Ամանորին մենք  ինչ անում էլ տանք,
Ձմեռ Պապիկ ու Ձյունանուշ ունի,
Նրանք անպայման մեր տոնին կգան,
Նրանց ծնունդն է տոնն Ամանորի:

ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ ԻՐԱԿԱՆ ԼԻՆԵՐ
Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ.
Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր,
Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր,
Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր:
Ամանորի գիշերվա բարին լուսանար,
Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը,
Ամանորի գիշերը գար ու չգնար,
Հեշտ լիներ  հեքիաթի պես հրաշքի գալը :
Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին,
Գութն աշխարհի արթնացած մայրություն աներ,
Ուրախ լիներ աշխարհի մանկանց Նոր տարին,
Ամանորի հեքիաթը   իրական լիներ:

ՁՅԱՆ ՓԱԹԻԼԸ ԱՌԱՋԻՆ
Ձյան փաթիլը առաջին
Կորցրեց  ճամփան,
Ճիչը հասավ ականջին
Փիսիկի ու շան:
Ծիտն առաջինը տեսավ
Անկումը նրա,
Իր համար է,- հասկացավ,
Փշրանք է որ կա:
Չթողեց հասնի գետնին`
Իր բաժին հացն էր,
Ինչ ընկեր ծիտը` կատվին,
Շունն էլ հո հավ չէր:
Կտուցին փաթիլն առած
Ծիտն ուրախ թռավ,
Տուն հասավ նա առանց հաց`
Փշրանքն ուր կորավ:
 
 
Blogger Templates