Հին Հայաստանում Նոր Տարվա Գիշերը պարտադիր որևէ լույս վառ էին թողում: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում` չարքերից պաշտպանվելու համար:
***
Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան
հաջողությունը չփախչեր:
***
Գերմանիայում բարձրանում են աթոռի վրա և ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ թռչում դեպի նոր տարին:
***
Հույները համոզված են, որ Նոր տարվա առաջին օրը չի կարելի գոռալ, ինչ-որ բան վաճառել կամ վերցնել, սուրճ խմել կամ աղալ. «այն դառն է»:
***
Հունգարացիները հունվարի մեկին խորհրդանշորեն լվացվում են նոր մետաղադրամներով:
***
Ֆրանսիայի գյուղական վայրերում հունվարի մեկին գնում են ջրի: Նա, ով առաջինն է եկել, ջրի մոտ քաղցրեղեն է թողնում: Հաջորդ եկողը վերցնում է այն ու դնում իր բերած բլիթը, և այդպես շարունակ:
***
Ֆրանսուհիները Նոր տարին դիմավորում են նոր ու կարմիր գույնի ներքնազգեստներով: Կարծիք կա, որ այդ սովորությունը հեռացնում է չար ու հաշվենկատ տղամարդկանց և հրապուրում լավերին:
***
Գվինեայում Նոր տարվա օրերին փողոց են դուրս բերում փղերին, որոնք խորհրդանշում են հարստություն և հզորություն: Երթը ուղեկցվում է երգերով, պարերով ու խաղերով:
***
1699 թվականին Պետրոս Առաջինը հրաման արձակեց, որպեսզի Նոր տարին նշեն եվրոպական սովորույթի համաձայն` հունվարի 1-ին:
***
Ամանորին տներում համատարած եղևնի զարդարելը ունի ընդամենը 150-160 տարվա պատմություն:
***
Ամանորյա տոներին ծառեր զարդարելու ավանդույթը գալիս է դեռևս հին Եգիպտոսից: Հին Եգիպտոսում զարդարում էին արմավենիներ, այն պարզ պատճառով, որ տաք կլիմայական գոտիներում եղևնիներ ուղղակի չեն աճում:

Комментариев нет:
Отправить комментарий