воскресенье, 26 апреля 2015 г.

Հիշում եմ և պահանջում

Հայոց ցեղասպանություն


Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն , Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1915-1923 թվականներին[3][4][5][6]զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվելՕսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսումձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]։
Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից,Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում1918 թվականին։
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը,Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։ Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։
Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներումհրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը[11]։ 1915 թվականի մայիսի 25-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ ԲրիտանիաՖրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»[12][13]։

пятница, 3 апреля 2015 г.

Ներկված հավկիթների ավանդույթներ



Զատկի ներկված ձվեր

Ներկված հավկիթների ավանդույթներ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։
Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։
Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։

Զատիկ



Հիսուսի հարությունը
Երկրներ, որտեղ Զատիկի օրվան հաջորդող երկուշաբթին պաշտոնապես հանգստյան օր է
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբր.՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha, ), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում)Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8)[1]։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

среда, 1 апреля 2015 г.

Սեփական ձեռքերով պատրաստված Զատկի ձվեր


Զատկին ձվեր ներկելը և մտերիմներին նվիրելը շատ գեղեցիկ ավանդույթ է: Զատկի մի քանի տեսակի ձվեր կան՝ մեկ գույնով ներկված, նախշերով, ձեռքով  նկարված, կճեպի վրա փորագրված, գրում  է kedem.ru-ն:

Զատկի ձվերը զարդարում են նաև հատիկավորներով, ուլունքներով, ժապավեններով, ժանյակներով, կտորներով, թղթով և դրանք արվեստի իսկական գործերի են վերածում: Ձեռագործ աշխատանքներն երկար պահպանելու համար խորհուրդ է տրվում ոչ թե ձուն ամբողջությամբ զարդարել, այլ միայն ձվի կճեպը, դրա պարունակությունը հանելով կճեպի վրա արված փոքր անցքից:

рисунок на пасхальных яйцах
рисунок пунктиром на яйцах
Զատկի ձվերը զարդարել հնարավոր է նաև առանց դրանք ներկելու, սպիտակ կճեպի վրա կարելի է սինթետիկ ներկերով ծաղիկներ անել:

крашеные золотые яйца
яйца, украшенные бисером
яйцо, украшенное бисером
пасхальные яйца
пасхальный венок
Նույն սկզբունքով կարելի է աշխատել նաև գունավոր թղթերով: Միագույն ներկված ձվերի վրա կարելի է հավասարաչափ կլոր կտրատված թղթեր սոսնձել:

узоры на яйцах
футляры для пасхальных яиц
Նկարիչների համար նախատեսված խանութներից կարելի է ճաքերի էֆեկտով ոսկեգույն ներկեր ձեռք բերել և ձվերը դրանցով ներկել:

пасхальные яйца, украшенные тканью

пасхальные яйца
пасхальное яйцо в футляре
украшение пасхального яйца
Ուլունքներով ձվերը զարդարելու համար հարկավոր է դրանք թափանցիկ սոսնձով պատել և վրան ուլունքներ շաղ տալ:

яйцо, украшенное декупажем
яйца, украшенные с помощью квиллинга
пасхальное яйцо
украшение пасхальных яиц

яйцо, украшенное ракушками

букет из пасхальных яиц
Տարբեր կոճակներով, հետաքրքիր ուլունքներով և փայլերով ձվի վրա կարելի է յուրահատուկ նախշեր ստանալ:
 
 
Blogger Templates