пятница, 3 апреля 2015 г.

Ներկված հավկիթների ավանդույթներ



Զատկի ներկված ձվեր

Ներկված հավկիթների ավանդույթներ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։
Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։
Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։

Комментариев нет:

Отправить комментарий

 
 
Blogger Templates