вторник, 26 ноября 2013 г.

Thanksgiving day in Canada

Thanksgiving DayThanksgiving Day in Canada has been a holiday on the second Monday of October since 1957. It is a chance for people to give thanks for a good harvest and other fortunes in the past year.

What do people do?
Many people have a day off work on the second Monday of October. They often use the three-day Thanksgiving weekend to visit family or friends who live far away, or to receive them in their own homes. Many people also prepare a special meal to eat at some point during the long weekend. Traditionally, this included roast turkey and seasonal produce, such as pumpkin, corn ears and pecan nuts. Now, the meal may consist of other foods, particularly if the family is of non-European descent.
The Thanksgiving weekend is also a popular time to take a short autumn vacation. This may be the last chance in a while for some people to use cottages or holiday homes before winter sets in. Other popular activities include: outdoor breaks to admire the spectacular colors of the Canadian autumn; hiking; and fishing. Fans of the teams in the Canadian Football League may spend part of the weekend watching the Thanksgiving Day Classic matches.
Public life
Thanksgiving Day is national public holiday in Canada. Many people have the day off work and all schools and post offices are closed. Many stores and other businesses and organizations are also closed. Public transport services may run to a reduced timetable or may not run at all.
Background
The native peoples of the Americas held ceremonies and festivals to celebrate the completion and bounty of the harvest long before European explorers and settlers arrived in what is now Canada. Early European thanksgivings were held to give thanks for some special fortune. An early example is the ceremony the explorer Martin Frobisher held in 1578 after he had survived the long journey in his quest to find a northern passage from Europe to Asia.
Many thanksgivings were held following noteworthy events during the 18th century. Refugees fleeing the civil war in the United States brought the custom of an annual thanksgiving festival to Canada. From 1879, Thanksgiving Day was held every year but the date varied and there was a special theme each year. The theme was the "Blessings of an abundant harvest" for many years. However, Queen Victoria's golden and diamond jubilees and King Edward VII's coronation formed the theme in later years.
From the end of the First World War until 1930, both Armistice Day and Thanksgiving Day were celebrated on the Monday closest to November 11, the anniversary of the official end of hostilities in World War I. In 1931, Armistice Day was renamed Remembrance Day and Thanksgiving Day was moved to a Monday in October. Since 1957, Thanksgiving Day has always been held on the second Monday in October.
Symbols
Thanksgiving Day in Canada is linked to the European tradition of harvest festivals. A common image seen at this time of year is a cornucopia, or horn, filled with seasonal fruit and vegetables. The cornucopia, which means "Horn of Plenty" in Latin, was a symbol of bounty and plenty in ancient Greece. Turkeys, pumpkins, ears of corn and large displays of food are also used to symbolize Thanksgiving Day.

Thanksgiving Day

Thanksgiving Day
There is one day a year when all Americans stay home with their families and eat a big dinner. This is Thanksgiving Day.
The pilgrims celebrated the first Thanksgiving Day in the fall of 1621. The pilgrims sailed to America on board the "Mayflower" ship for religious freedom. They were among the first European settlers in America. There were people living in America before the pilgrims arrived. These people were the Native American Indians.
The pilgrims first winter in the New World was very difficult. They had arrived too late to grow many crops. Without fresh food half of the pilgrims died. The following spring the Indians taught the pilgrims how to hunt, fish, plant and survive in America. The crops did well and in the fall of 1621 pilgrims had a great harvest. They were thankful and decided to celebrate with a Thanksgiving feast. They prepared a dinner of turkey, corn, beans and pumpkins. They invited their Indian friends to share this feast. The Indians brought food for the feast too (they even brought popcorn!)
Americans still celebrate Thanksgiving Day in the fall. It is celebrated on the fourth Thursday in November. Turkey is still the main dish and pumpkin pie is the most popular dessert.

понедельник, 25 ноября 2013 г.

Մաթեմատիկա.Տրամաբանական խնդիրներ

 Տրամաբանական խնդիրներ
Պատասխաններ
1.

Լինում էչի լինում մի թագավոր և մի իմաստուն են լինում:    Թագավորը  ցանկանում  է  իմաստունին  վտարել  պալատիցԱյդ  նպատակով  նա  իմաստունին  տանում  է  մի  այնպիսի  գետի  մոտ,  որի  ափին  միայն  կապույտ  ու  կանաչ  քարեր  ենլինում:  Նա  վերցնում  է  մի  պարկ  և  իմաստունին  ասում,  որ  պարկի  մեջ  կգցի  մեկ  կապույտ  և մեկ  կանաչ  քար,  եթե  նա  հանի  կապույտըապա  կշարունակի  մնալ  պալատոմ, եթե՝ ոչ,  ապա  նրան  կգլխատեն:
Սակայն  թագավորը  դիմում  է  խարդախության  և   երկու  կանաչ  քար  է  դնում  պարկում:


Ասացեք,  խնդրեմ,  ի՞նչ  պետք  է  անի  իմաստունը,  որպեսզի  մնա  պալատում:

2.
Հանդիպում են  երկու իմաստուն:Մեկը հարցնում է մյուսին.
 -Քանի՞ երեխա ունես:
 -Երեք:
 -Քանի՞ տարեկան են:
 -Իմ  երեխաների տարիքների արտադրյալը հավասար է երեսունվեցի,իսկ գումարըդիմացիդ շենքի պատուհանների  քանակին:
 -Մի պայման էլ կարող ես ավելացնել:
 - Իմ մեծը կապուտաչյա է:
Իմաստունն իսկույն կարողանում է իմանալ երեխաների տարիքը:
Այդ ինչպե՞ս է ստացվում:


3.Մի գործարար իր գրասեղանի վրա ունի 2 խորանարդիկորոնց նիստերին թվանշաններ են գրվածՆա ամեն օր խորանարդիկները դնում է այնպեսոր ստացված թիվը լինի այդ օրվա ամսաթիվըԻ՞նչ թվանշաններ պետք է գրված լինեն խորանարդիկների նիստերինորպեսզի դա հնարավոր լինիԸնդ որումդուք չեք կարող օրինակ՝ 7-րդ ամսաթիվը ներկայացնել մի խորանարդիկի միջոցովպետք է ներկայացնեք 2 խորանարդիկի միջոցով` «07»:


1.Իմաստունը կհանի մի քար և առանց նայելու կնետի գետը: Պարկում կմնա մեկ կանաչ քար, իսկ դա նշանակում է,որ իմաստունը հանել է կապույտը: Հետևաբար, նա կմնա պալատում:


2. Քանի որ երեխաների տարիքների գումարը պետք է հավասար լինի շենքի պատուհանների քանակին, որը միշտ նույն թիվը պետք է լինի, իսկ 36 թիվը 3 արտադրյալների է բաժանվում միայն 3 ձևով.
1 9*4*1=36 (արտադրիչների գումարը հավասար է 14)
2. 9*2*2=36 (արտադրիչների գումարը հավասար է 13)
3. 6*6*1=36 (արտադրիչների գումարը հավասար է 13),
 ուրեմն այս տարբերակներից կարող են ճիշտ լինել միայն վերջին երկուսը: Քանի որ երեխաների մեջ մեկը պետք է բոլորից մեծ լինի, ուրեմն այս երկու տարբերակներից ճիշտ կլինի 9տ., 2տ. և 2 տ. տարբերակը:

3.Ամսվա օրերը նշելու համար /01-31/ գործարարին պետք կլինեն հետևյալ թվանշանները. 0,1,2,3,4,5,6,7,8,9, բայց քանի որ ամսվա մեջ կան 11 և 22 ամսաթվերը, որոնք գրվում են կրկնվող թվանշաններով, ապա անհրաժեշտ կլինեն լրացուցիչ մեկ հատ 1 և մեկ հատ 2 թվանշաններ, ինչպես նաև մեկ հատ լրացուցիչ 0 թվանշան: Ընդամենը հարկավոր են 13 թվանշաններ: Իսկ երկու խորանարդիկները միասին ունեն 12 նիստ: 9 և 6 թվանշանները կգրվեն մեկ անգամ, և անհրաժեշտության դեպքում խորանարդիկը կշրջվի: Այսպիսով՝ առաջին խորանարդիկի վրա կգրենք ՝ 0,1,2,3,4,5 երկրորդ խորանարդիկի վրա կգրենք՝ 0,1,2,6/9/,7,8

Պատասխանները Ընկեր Սյուզիի բլոգից:

среда, 20 ноября 2013 г.

Երկրաշարժներ և հրաբուխներ


Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:
Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզյան լիճը):
Երկրի խորքում այն տեղը, որտեղ ապարաշերտերը կտրուկ տեղաշարժվում են, կոչվում է երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն և կարող է գտնվել տարբեր խորություններում:
Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեվում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12 բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝ երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս»՝ երկրաշարժ, «գրաֆ»՝ գրում եմ բառերից): Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.) երկրաշարժերը:
Երկրագնդի որոշ տեղամասերում երկրաշարժերը հաճախակի են և ուժգին, իսկ մյուսներում՝ հազվադեպ և թույլ: Դա պայմանավորված է երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ու զարգացման առանձնահատկություններով: Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝ Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 60%-ը) և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում  խզվածքային (ռիֆտային) գոտիների տարածքներում (Արևելյան Աֆրիկա, Կարմիր ծով, Կալիֆոռնիա, Բայկալ և այլն), Տյան Շանում և Արևելյան Անդրբայկալում:
Երկրաշարժեր լինում են նաև ծովերի ու օվկիանոսների հատակում: Ստորջրյա երկրաշարժերից առաջանում են կործանիչ ալիքներ՝ ցունամիներ, որոնց բարձրությունը հասնում է 35 մ-ի, իսկ տարածման արագությունը կազմում է ժամում 800 կմ: Չիլիի երկրաշարժի ժամանակ ցունամիի ալիքները կտրել են 15 հզ. կմ ճանապարհ ու Չիլիի ափերից հասել մինչև Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի ծովեզերք:
Հայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժային մարզերից է: Այդ տարածքում կործանիչ երկրաշարժի մասին առաջին վկայությանը հանդիպում ենք Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատության մեջ, որտեղ նշված է, որ այն տեղի է ունեցել դեռևս մ.թ.ա. 550 թ-ին: Խորենացին պատմում է, որ այդ ժամանակ Արարատ լեռան վրա տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով հյուսիսարևմտյան լեռնալանջին գոյացավ հսկա (10 կմ երկարությամբ և 1 կմ լայնությամբ) մի խոռոչ: Այդ խոռոչն այժմ էլ լավ տեսանելի է մեծ հեռավորությունից, նաև` Երևանից:
Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ-Խլաթի տարածքներում՝ ավերել քաղաքներ ու գյուղեր և խլել հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (հատկապես 1045, 1132 և 1319 թթ-ին), 893 թ-ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթևի վանքը) և 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը:  1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: Թվարկված երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 8–9, երբեմն՝ ավելի բալլ: 
1988 թ-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11-ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի վերնակենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ՝ Սպիտակի երկրաշարժ անվանումը): Երկրաշարժը, որի ուժգնությունը վերնակենտրոնում գերազանցել է 10 բալլը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից և ամենաուժգիններից՝ Հայկական լեռնաշխարում:
Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երևանում և նույնիսկ Թբիլիսիում:
Երկրաշարժն ընդգրկեց գրեթե ամբողջ Կովկասը՝ արևմուտքից արևելք (Սև ծովից մինչև Կասպից ծով) և հյուսիսից հարավ (Մախաչկալա և Նալչիկ քաղաքներից մինչև Թուրքիայի և Իրանի սահմանները) հսկայական մի տարածք:
Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ-ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:


Հրաբուխներ

Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: 
Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է  մակերևույթ: Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը:
Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ: Այժմ Երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ: Դրանց թվին են պատկանում Երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում, Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում, և այլն:
Հայկական լեռնաշխարհում գործող են համարվում Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները:
Գործող հրաբուխներ կան ոչ միայն Երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին: Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջուրը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել: Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ` Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում:
Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ: Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները: ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է:

воскресенье, 10 ноября 2013 г.

Իմ տատիկը

Իմ տատիկի անունը Ալլա է:Ես իմ տատիկին շատ եմ սիրում:Իմ տատիկը միշտ ինձ ասում է որ ես լավ սովորեմ և ասում որ ես իմ երկու տատիկներին հավասար սիրեմ և նրանց մեջ տարբերություն չդնեմ:Նա շատ սիրում է զբոսնել, նաև իմ տատիկը չի սիրում ալարկոտ մարդկանց:

суббота, 9 ноября 2013 г.

Ստուգում Բնագիտություն


Ամփոփիչ թեստային աշխատանք Ո՞ր պնդումն երն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա  հերթագայումը պայմանավորված
 է Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտով:

2. Լուսինն իր պտույտի ընթացքում
Երկրից երևում է տարբեր  կողմերով:
3.
Աստղը շիկացած հսկա գազայինգունդ էորը
Ճառագայթում է լուսային էներգիա:

Ո՞ր պատասխանն
է ճիշտ:


2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
աՄերկուրին
բՎեներան
գԵրկիրը
դՆեպտունը

3. Որքա՞ն է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ
Լրացրե՛ք
նախադասությունները:
1.
Երկրին ամենամոտ աստղը Արևն  է:
2.
Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է մեկ տարվա ընթացքում:

3

 Լուսինը Երկրի  միակ արբանյակն է:

среда, 6 ноября 2013 г.

Բնագիտություն


Արեգակնային համակարգ
 
Ստուգում 2
 
1. Ինչպես է կոչվում մեր Գալակտիկան
Ծիր Կաթին, Հարթագողի ճանապարհ 2
 
2.   Ինչ համաստեղությունների անուններ գիտեք
Մեծ արջ, Փոքր արջ, բեվեռային աստղ,մեծ շուն, սիրիուս: 1
 
3.   Ինչ երկնային մարմիններից է կազմված Արեգակնային համակարգը
Արեգակից, մոլորակներից, ասուպներից, աստղակերպերից, թզուկ մոլորակներից, գիսավորներ: 1
 
4.   Լրացնել բաց թողված մեծությունները`
 
Ø Երկիրն Արեգակից հեռու է մոտ150 միլիոն կմ
 
Ø Արեգակի շառավիղը 109 անգամ մեծ է Երկրի շառավղից
  
Ø Արեգակի լույսը Երկիր է հասնում մոտ րոպեում
 
Ø Քանի մոլորակ է պտտվում Արեգակի շուրջ 8-ը:
 
Ø Որն է Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակը Մերկուրի
 
Ø Որն է Արեգակից ամենահեռու գտնվող մոլորակը Նեպտուն
 
Ø Որն է չափերով ամենամեծ մոլորակը  Յուպիտեր
 
5.   Գրեք հետևյալ մոլորակների հայկական անվանումները 2
 
Ø Նեպտուն
 
Ø Վեներա- Արյուսակ
 
Ø Մարս-Հրատ
 
Ø Յուպիտեր-Լուսնթակ
 
Ø Սատուրն- Երևակ 1                                                                         7միավոր

среда, 30 октября 2013 г.

Բնագիտության դասին

Այսօր բնագիտության դասին մենք  նկարեցինք մեր բնագիտության լաբարատորյան և հիմա ուզում եմ ցուցադրել իմ նկարը:

суббота, 26 октября 2013 г.

Ահնիձորում

Այսօր ուղևորվեցինք Լոռու մարզի Ահնիձոր գյուղը: Անցանք Դսեղով, եղանք Հ. Թումանյանի տուն-թանգարանում և տիկնիկների ցուցասրահում: Շնորհակալություն, ընկեր Անահիտ, Դուք շատ բարի էիք, բարեհոգի, հյուրասեր: Մենք տեսանք Ձեր գործած թումանյանական հերոս-տիկնիկներին, տեսանք Կոմիտասին, Հովհաննես Թումանյանին, Սայաթ-Նովային: Բացահայտեցինք Ձեր նուրբ գաղտնիքը: Ճանաչեցինք Ձեր նոր հերոսին.Դուք լավ գործ եք սկսել. սկսել եք գործել Սոս Սարգսյանին: Մանրամասնենք: Մեր ընկեր Անահիտը աշխատում է նոր հերոսի վրա և  գաղտնի էր պահում: Շատ համոզելուց հետո նա ցույց տվեց կիսատ գոըծը, իսկ մեր Անուշիկը անմիջապես ճանաչեց մեծ դերասանին: Ընկեր Անահիտը ականջներին չէր հավատում, հուզվեց, քանի որ նրան թվում էր, որ գործը վատէ լինելու: Եկանք Ահնիձոր գյուղ: Իր աշնանային գույներով զարմացրեց մեզ: Հետո ընկերներով  բաժանվեցինք խմբերի. ես, ընկեր Մարգարիտը և Անուշը եկանք Հրանտ Մաթևոսյանի տուն: Մեզ դիմավորեցին  Հրանտ Մաթևոսյանի եղբայրը և նրա կինը տիկին  Ջեմման: Կզարմանաք,  բայց պիտի ասեմ նրանք երեքն էլ, տիկին Հարությունյանն էլ նրանց հետ, մանկավարժներ են: Դեռ նոր էինք մտել բակ, Համլետ Մաթևոսյանը մեզ մի բան խնդրեց կանգնեք դռան մոտ,իսկ ես դուրս հանեմ կովերին, հորթուկներին:  Դրանից էլ հեշտ գործ: Ասեմ,  որ մենք հենց սկզբից սիրով կանգնեցինք մինչև կովերի գալը: Բայց  հենց նրանք եկան, մենք, պուկ, փախանք,մտանք տուն, իսկ հորթերը փախան դեպի այգի: Երեկոյան, կակալ ուտելով, գնացինք կովերի մոտ նրանց կթելու: Հասանք գոմ և մեր դիմաց հայտնվեցին  շ˜ատ մեծ կովերը: Շատ էի վախեցել, գոմի հոտին չեմ դիմանում. մեկ- մեկ դուրս էի գալիս մաքուր օդ շնչելու: Կովերին կթեցինք, դժվար գործ էր, որովհետև հորթուկները խանգարում էին, չէին պոկվում իրենց մայրիկներից  և համառորեն ուտում կաթը:  Կթեցինք և Համլետ  Մաթևոսյանը կովերին դուրս հանեց, և մենք եկանք տուն:


воскресенье, 20 октября 2013 г.

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռիում, Ալավերդու (այժմ Թումանյանի) շրջանի Ահնիձոր գյուղում, 1935 թվականին։ Սովորել է գյուղի դպրոցում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում, Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները (սցենարը կինոնկարի գրական հիմքն է)։ Գրականություն է մտել 60–ական թ.։ Առաջին տպագիր գործը “Ահնիձոր” ակնարկն էր, որը մեծ աղմուկ հանեց։
Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին. այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։  Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ 
Վաթսունական թ. դրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ 
 Նա գրում էր համեմատաբար քիչ. բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։
“Մենք ենք, մեր սարերը” վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այս վիպակում արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործերում՝ “Օգոստոս” շարքի պատմվածքներում, “Աշնան արև” վիպակում։

Լոռու մարզ

Լոռին մարզ է Հայաստանի հյուսիսային մասում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% )։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Փամբակ և Աղստև։ Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.
Գուգարք շրջան.
Թումանյանի շրջան.
Սպիտակի շրջան.
Ստեփանավանի շրջան.
 1988թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փուլ էին եկել 30 շենք և 2500 տուն։

вторник, 15 октября 2013 г.

Մերկուրի




Մերկուրի կամ Փայլածու (լատիներեն՝ Mercury),Արեգակնային համակարգի ամենափոքր ևԱրեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծէքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրիպերիհելին պտտվում է (պրեցեսիա) Արեգակի շուրջ 43 կորի վայրյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։ Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°։ Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում էԱրեգակի թագի փայլի մեջ։ Եթե չլինի Արեգակիխավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայնարևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագիժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։ Երկրագնդիհասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°։ 

вторник, 8 октября 2013 г.

Ստուգում.Բնագիտություն


Ստուգում
Նյութեր և մարմիններ


1.       Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում`
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին

պինդ
հեղուկ
գազային

Ոսկի
Կաթ
Գոլորշի
Պղինձ
Ջուր
Թոթվածին
Ապակի
Նավթ
Ջրածին
պինդ, հեղուկ, գազային
2


2.       Որոնք են նյութի երեք վիճակները:
Պինդ,Հեղուկ,Գազային 2

3. Ինչ նյութեր գիտեք, որ տաքանալիս դառնում են հեղուկ:
Ոսկի,Երկաթ,Սառույց: 0
4.
Որոնք են բնության`
 
անկենդան բաղադրիչները-Քար,չորացած կավ.
 
կենդանի բաղադրիչները-Ծառ,ծաղիկ. 2
5.
Անվանեք գործիքներ և սարքեր, որոնք օգտագործում եք տանը
և դպրոցում:
      Ժամացույց,ջերմաչաջ,մանրադիտակ,կողմնացույց,համակարգիչ: 2

8
 
 
Blogger Templates