суббота, 26 октября 2013 г.

Ահնիձորում

Այսօր ուղևորվեցինք Լոռու մարզի Ահնիձոր գյուղը: Անցանք Դսեղով, եղանք Հ. Թումանյանի տուն-թանգարանում և տիկնիկների ցուցասրահում: Շնորհակալություն, ընկեր Անահիտ, Դուք շատ բարի էիք, բարեհոգի, հյուրասեր: Մենք տեսանք Ձեր գործած թումանյանական հերոս-տիկնիկներին, տեսանք Կոմիտասին, Հովհաննես Թումանյանին, Սայաթ-Նովային: Բացահայտեցինք Ձեր նուրբ գաղտնիքը: Ճանաչեցինք Ձեր նոր հերոսին.Դուք լավ գործ եք սկսել. սկսել եք գործել Սոս Սարգսյանին: Մանրամասնենք: Մեր ընկեր Անահիտը աշխատում է նոր հերոսի վրա և  գաղտնի էր պահում: Շատ համոզելուց հետո նա ցույց տվեց կիսատ գոըծը, իսկ մեր Անուշիկը անմիջապես ճանաչեց մեծ դերասանին: Ընկեր Անահիտը ականջներին չէր հավատում, հուզվեց, քանի որ նրան թվում էր, որ գործը վատէ լինելու: Եկանք Ահնիձոր գյուղ: Իր աշնանային գույներով զարմացրեց մեզ: Հետո ընկերներով  բաժանվեցինք խմբերի. ես, ընկեր Մարգարիտը և Անուշը եկանք Հրանտ Մաթևոսյանի տուն: Մեզ դիմավորեցին  Հրանտ Մաթևոսյանի եղբայրը և նրա կինը տիկին  Ջեմման: Կզարմանաք,  բայց պիտի ասեմ նրանք երեքն էլ, տիկին Հարությունյանն էլ նրանց հետ, մանկավարժներ են: Դեռ նոր էինք մտել բակ, Համլետ Մաթևոսյանը մեզ մի բան խնդրեց կանգնեք դռան մոտ,իսկ ես դուրս հանեմ կովերին, հորթուկներին:  Դրանից էլ հեշտ գործ: Ասեմ,  որ մենք հենց սկզբից սիրով կանգնեցինք մինչև կովերի գալը: Բայց  հենց նրանք եկան, մենք, պուկ, փախանք,մտանք տուն, իսկ հորթերը փախան դեպի այգի: Երեկոյան, կակալ ուտելով, գնացինք կովերի մոտ նրանց կթելու: Հասանք գոմ և մեր դիմաց հայտնվեցին  շ˜ատ մեծ կովերը: Շատ էի վախեցել, գոմի հոտին չեմ դիմանում. մեկ- մեկ դուրս էի գալիս մաքուր օդ շնչելու: Կովերին կթեցինք, դժվար գործ էր, որովհետև հորթուկները խանգարում էին, չէին պոկվում իրենց մայրիկներից  և համառորեն ուտում կաթը:  Կթեցինք և Համլետ  Մաթևոսյանը կովերին դուրս հանեց, և մենք եկանք տուն:


Комментариев нет:

Отправить комментарий

 
 
Blogger Templates