вторник, 15 октября 2013 г.

Մերկուրի




Մերկուրի կամ Փայլածու (լատիներեն՝ Mercury),Արեգակնային համակարգի ամենափոքր ևԱրեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծէքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրիպերիհելին պտտվում է (պրեցեսիա) Արեգակի շուրջ 43 կորի վայրյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։ Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°։ Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում էԱրեգակի թագի փայլի մեջ։ Եթե չլինի Արեգակիխավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայնարևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագիժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։ Երկրագնդիհասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°։ 

Комментариев нет:

Отправить комментарий

 
 
Blogger Templates