воскресенье, 20 октября 2013 г.

Լոռու մարզ

Լոռին մարզ է Հայաստանի հյուսիսային մասում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% )։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Փամբակ և Աղստև։ Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.
Գուգարք շրջան.
Թումանյանի շրջան.
Սպիտակի շրջան.
Ստեփանավանի շրջան.
 1988թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փուլ էին եկել 30 շենք և 2500 տուն։

Комментариев нет:

Отправить комментарий

 
 
Blogger Templates