воскресенье, 20 октября 2013 г.

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռիում, Ալավերդու (այժմ Թումանյանի) շրջանի Ահնիձոր գյուղում, 1935 թվականին։ Սովորել է գյուղի դպրոցում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում, Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները (սցենարը կինոնկարի գրական հիմքն է)։ Գրականություն է մտել 60–ական թ.։ Առաջին տպագիր գործը “Ահնիձոր” ակնարկն էր, որը մեծ աղմուկ հանեց։
Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին. այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։  Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ 
Վաթսունական թ. դրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ 
 Նա գրում էր համեմատաբար քիչ. բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։
“Մենք ենք, մեր սարերը” վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այս վիպակում արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործերում՝ “Օգոստոս” շարքի պատմվածքներում, “Աշնան արև” վիպակում։

Комментариев нет:

Отправить комментарий

 
 
Blogger Templates