среда, 30 октября 2013 г.
суббота, 26 октября 2013 г.
Ահնիձորում
Այսօր ուղևորվեցինք Լոռու մարզի Ահնիձոր գյուղը:
Անցանք Դսեղով, եղանք Հ. Թումանյանի տուն-թանգարանում և տիկնիկների ցուցասրահում: Շնորհակալություն,
ընկեր Անահիտ, Դուք շատ բարի էիք, բարեհոգի, հյուրասեր: Մենք տեսանք Ձեր գործած թումանյանական
հերոս-տիկնիկներին, տեսանք Կոմիտասին, Հովհաննես Թումանյանին, Սայաթ-Նովային: Բացահայտեցինք
Ձեր նուրբ գաղտնիքը: Ճանաչեցինք Ձեր նոր հերոսին.Դուք լավ գործ եք սկսել. սկսել եք
գործել Սոս Սարգսյանին: Մանրամասնենք: Մեր ընկեր Անահիտը աշխատում է նոր հերոսի վրա
և գաղտնի էր պահում: Շատ համոզելուց հետո նա
ցույց տվեց կիսատ գոըծը, իսկ մեր Անուշիկը անմիջապես ճանաչեց մեծ դերասանին: Ընկեր
Անահիտը ականջներին չէր հավատում, հուզվեց, քանի որ նրան թվում էր, որ գործը վատէ լինելու:
Եկանք Ահնիձոր գյուղ: Իր աշնանային գույներով զարմացրեց մեզ: Հետո ընկերներով բաժանվեցինք խմբերի. ես, ընկեր Մարգարիտը և Անուշը
եկանք Հրանտ Մաթևոսյանի տուն: Մեզ դիմավորեցին
Հրանտ Մաթևոսյանի եղբայրը և նրա կինը տիկին Ջեմման: Կզարմանաք, բայց պիտի ասեմ նրանք երեքն էլ, տիկին Հարությունյանն
էլ նրանց հետ, մանկավարժներ են: Դեռ նոր էինք մտել բակ, Համլետ Մաթևոսյանը մեզ մի բան
խնդրեց կանգնեք դռան մոտ,իսկ ես դուրս հանեմ կովերին, հորթուկներին: Դրանից էլ հեշտ գործ: Ասեմ, որ մենք հենց սկզբից սիրով կանգնեցինք մինչև կովերի
գալը: Բայց հենց նրանք եկան, մենք, պուկ, փախանք,մտանք
տուն, իսկ հորթերը փախան դեպի այգի: Երեկոյան, կակալ ուտելով, գնացինք կովերի մոտ նրանց
կթելու: Հասանք գոմ և մեր դիմաց հայտնվեցին
շ˜ատ մեծ կովերը: Շատ էի վախեցել, գոմի հոտին չեմ դիմանում. մեկ- մեկ դուրս
էի գալիս մաքուր օդ շնչելու: Կովերին կթեցինք, դժվար գործ էր, որովհետև հորթուկները
խանգարում էին, չէին պոկվում իրենց մայրիկներից
և համառորեն ուտում կաթը: Կթեցինք և
Համլետ Մաթևոսյանը կովերին դուրս հանեց, և
մենք եկանք տուն:
воскресенье, 20 октября 2013 г.
Հրանտ Մաթևոսյան
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռիում, Ալավերդու (այժմ Թումանյանի) շրջանի Ահնիձոր գյուղում, 1935 թվականին։ Սովորել է գյուղի դպրոցում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում, Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները (սցենարը կինոնկարի գրական հիմքն է)։ Գրականություն է մտել 60–ական թ.։ Առաջին տպագիր գործը “Ահնիձոր” ակնարկն էր, որը մեծ աղմուկ հանեց։
Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին. այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։
Վաթսունական թ. դրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։
Նա գրում էր համեմատաբար քիչ. բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։
“Մենք ենք, մեր սարերը” վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այս վիպակում արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործերում՝ “Օգոստոս” շարքի պատմվածքներում, “Աշնան արև” վիպակում։
Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին. այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։
Վաթսունական թ. դրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։
Նա գրում էր համեմատաբար քիչ. բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։
“Մենք ենք, մեր սարերը” վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այս վիպակում արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործերում՝ “Օգոստոս” շարքի պատմվածքներում, “Աշնան արև” վիպակում։
Լոռու մարզ
Լոռին մարզ է Հայաստանի հյուսիսային մասում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% )։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Փամբակ և Աղստև։ Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.
Գուգարք շրջան.
Թումանյանի շրջան.
Սպիտակի շրջան.
Ստեփանավանի շրջան.
1988թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փուլ էին եկել 30 շենք և 2500 տուն։
вторник, 15 октября 2013 г.
Մերկուրի
Մերկուրի կամ Փայլածու (լատիներեն՝ Mercury),Արեգակնային համակարգի ամենափոքր ևԱրեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծէքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրիպերիհելին պտտվում է (պրեցեսիա) Արեգակի շուրջ 43 կորի վայրյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։ Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°։ Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում էԱրեգակի թագի փայլի մեջ։ Եթե չլինի Արեգակիխավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայնարևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագիժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։ Երկրագնդիհասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°։
вторник, 8 октября 2013 г.
Ստուգում.Բնագիտություն
ՍտուգումՆյութեր և մարմիններ1. Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում`
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին
պինդ հեղուկ գազային Ոսկի Կաթ Գոլորշի Պղինձ Ջուր Թոթվածին Ապակի Նավթ Ջրածինպինդ, հեղուկ, գազային22. Որոնք են նյութի երեք վիճակները:Պինդ,Հեղուկ,Գազային 2
3. Ինչ նյութեր գիտեք, որ տաքանալիս դառնում են հեղուկ:Ոսկի,Երկաթ,Սառույց: 0
4. Որոնք են բնության`
անկենդան բաղադրիչները-Քար,չորացած կավ.
կենդանի բաղադրիչները-Ծառ,ծաղիկ. 2
5.Անվանեք գործիքներ և սարքեր, որոնք օգտագործում եք տանը
և դպրոցում:Ժամացույց,ջերմաչաջ,մանրադիտակ,կողմնացույց,համակարգիչ: 28
понедельник, 7 октября 2013 г.
Միհր աստված
Միհր աստված
Միհրը հայոց դիցարանում եղել է լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ մթա 4-րդ դարում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Ըստ հնագույն հավատքի աշխարհը ներկայացնում էր աղի մի ծով (Վանա լիճը), որի մեջ կա մի ժայռ, և երբ երկինքը պատվում է, լույս է ընկնում ժայռի վրա և քիչ ժամանակ հետո ծնվում է արարչագործ Միհրը՝ մերկ, գլխին՝ հայկական (փռուգիական) գլխարկ, ձախ ձեռքին՝ ջահ, որով էլ լուսավորում է աշխարհը։ Միհրը՝ սպանելով ցուլին նրա մասերից արարում է աշխարհը և հաստատում աստվածային օրենքը։ Միհրի պաշտամունքի վերաբերյալ առաջին հիշատակությունը վերաբերում է Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած Միտաննիթագավորությանը։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Նրան նվիրված տաճարի ավերակներ են հայտնաբերվելԱրտաշատ մայրաքաղաքի տարածքում. այն կառուցված է եղել սև մարմարից և վերակառուցվել է առաջին դարում՝ Տրդատ Ա-ի կողմից։ Նեմրութ լեռան վրա գտնող Անտիոքոս Ա-ի դամբարանի մոտ կառուցված արձանախմբում կա նաև Միհրը՝ նստած Արամազդի ձախ կողքին։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։
Վիլյամ Սարոյան
Վիլյամ Արմենակի Սարոյանը Օգոստոսի 31 1908 Մայիսի 18 1981 ամերիկահայ գրող է։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ,Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը 1933-ին, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն»վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։ 1960-ական թ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Էլիոտին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։ Վիլյամ Սարոյանը մահացել է մայիսի 16 1981 թվին:
Իմ կարդացած գրքերը
Ես շատ սիրեցի մեր Նոր դպրոցի ընթերցասրահը: Ես հաճույքով ընտրում եմ գրքերը և մեկ երկու օրով տանում տուն, ընթերցում ու վերադարձնում: գրքերն էլ դուր եկան, ես հիմա կարդում եմ «Բացահայտված և չբացահայտված գաղտնիքներ: Գիշերային հեքիաթները կարդացել եմ երեկոյան իսկ աշխարհի յոթ հրաշալիքների կեսն եմ կարդացել բայց շատ հետաքրքիր էր գրադարանում էլ կեսը կկարդամ, բացահայտված և չբացահայտված գաղտնիքները նոր եմ վերցրել բայց որ կարդամ բերելու եմ որ դուք էլ վերցն էք : Ինձ մոտ տպավորվեց Գիշերային հեքիաթները չեմ ասի ինչու որ դուք էլ վերցնեք ու կարդաք:
Բյուրականում
Մենք գնացինք Բյուրական, Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարան: Եղանք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում:Հետո էլ գնացինք Ամբերդ:Մենք 09:50 հավաքվեցինք, գնացինք Սուրբ Երրորդություն Եկեղեցի, որպեսզի օրհնություն ստանանք:Անցանք Պռոշյանը,Քասախը,Աշտարակը և հասանք Բյուրական` հազարավոր աղբյուրների քաղաք:Բյուրականում մեզ ուղեկցեցին և բացատրեցին ամեն ինչ, նաև պատմեցին Վիկտոր Համբարձումյանի մասին: Հասանք Վիկտոր Համբարձումյանի Տուն-թանգարան,մեզ այնտեղ ևս պատմեցին բազմաթիվ բաներ, որոնք կապված են Վիկտոր Համբարձումյանի հետ,օրինակ մեզ ասացին, որ նա ուներ չորս երեխա՝ երկու տղա, երկու աղջիկ,մեկ տղան և մեկ աղջիկը մաթեմատիկոսներ էին, իսկ մյուս երկուսը՝ ֆիզիկոսներ:Եվ վերջապես հասանք Աստղադիտարան:Ես չէի պատկերացնում, որ այդքան մեծ էր աստղադիտակը:Ուղևորվում ենք Ամբերդ:Ամբերդում այցելեցինք Վահրամաշեն Եկեղեցին, մոմ վառեցինք և նստեցինք ավտոբուս: Բոլորը սպասում էին, թե երբ պիտի հասնեն տուն, բայց բոլորը ուրախ տրամադրությամբ եկան Երևան:
Подписаться на:
Сообщения (Atom)