понедельник, 7 октября 2013 г.

Բյուրականում

Մենք գնացինք Բյուրական, Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարան: Եղանք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում:Հետո էլ գնացինք Ամբերդ:Մենք 09:50 հավաքվեցինք, գնացինք Սուրբ Երրորդություն Եկեղեցի, որպեսզի օրհնություն ստանանք:Անցանք Պռոշյանը,Քասախը,Աշտարակը և հասանք Բյուրական` հազարավոր աղբյուրների քաղաք:Բյուրականում մեզ ուղեկցեցին և բացատրեցին ամեն ինչ, նաև պատմեցին Վիկտոր Համբարձումյանի մասին: Հասանք Վիկտոր Համբարձումյանի Տուն-թանգարան,մեզ այնտեղ ևս պատմեցին բազմաթիվ բաներ, որոնք կապված են Վիկտոր Համբարձումյանի հետ,օրինակ մեզ ասացին, որ նա ուներ չորս երեխա՝ երկու տղա, երկու աղջիկ,մեկ տղան և մեկ աղջիկը մաթեմատիկոսներ էին, իսկ մյուս երկուսը՝ ֆիզիկոսներ:Եվ վերջապես հասանք Աստղադիտարան:Ես չէի պատկերացնում, որ այդքան մեծ էր աստղադիտակը:Ուղևորվում ենք Ամբերդ:Ամբերդում այցելեցինք Վահրամաշեն Եկեղեցին, մոմ վառեցինք և նստեցինք ավտոբուս: Բոլորը սպասում էին, թե երբ պիտի հասնեն տուն, բայց բոլորը ուրախ տրամադրությամբ եկան Երևան:







Комментариев нет:

Отправить комментарий

 
 
Blogger Templates